Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյանը խորը հոգոցով արձագանքեց հոր բառապաշարի և Աջափնյակի մետրոյի մասին հարցերին

Սեպտեմբեր 15,2025 15:03

Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, երբ լրագրողը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին հիշեցրեց՝ երբ Դուք ու ձեր իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը ինչ-որ հարցում սխալվում է, Ձեր հայրը Օպելի վարորդներին համբալ անվանեց, Դուք սահմանափակվեցիք միայն ներողությամբ, բայց երբ քաղաքացիներն են սխալներ գործում՝ ուղեվարձը չեն վճարում՝ տեխնիկական խնդիրներով, միանգամից պարտադիր տուգանում եք և հարցրեց՝ չի ստացվո՞ւմ, որ սա անարդար որոշում է ՀՀ հպարտ քաղաքացիների՝ երևանցիների հանդեպ: Ի պատասխան Տիգրան Ավինյանը խոր հոգոց հանեց ու ասաց․ «Ինչ ասե՞մ»։

Մյուս հարցին՝ լուրեր կան, որ մետրոյի Աջափնյակ կայարանը չի կառուցվում, քանի որ շինարարական աշխատանքներ չեն կարողանում իրականացնել, որովհետև այդ տարածքի հողերը պատկանում են ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանին, որին չեն կարողանում գտնել, Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Աջափնյակի կայարանի շինարարությունը որևէ անձի հողի սեփականության հետ կապ չունի և չի կարող ունենալ, քանի որ նմանատիպ ծրագրերի դեպքում ՀՀ կառավարությունն ընդունում է գերակա շահի մասին որոշում։ Գերակա շահի մասին որոշումը չի ճանաչում ՀՀԿ պատգամավոր, որևէ տեսակ անհատի ինչ-որ մի կուսակցության պատկանելիություն կամ ոչ պատկանելություն։ Գերակա շահի մասին կառավարության որոշումն ասում է՝ հարգելի քաղաքացի, մենք հարգում ենք, որ դու ունես սեփականության իրավունք, բայց այս տարածքն ավելի մեծ կարևորություն ունի հանրության համար, և դրանով հանրության շահը գերակա է քո անհատական շահի նկատմամբ։ Բայց մենք քանի որ օրենքի ու իրավունքի երկիր ենք, քեզնից չենք խլում, ապահովում ենք շուկայական գումարին 15 տոկոս փոխհատուցում։ Դեռ չենք հասել գերակա շահի որոշմանը։ Դեռ ունենք թունելի խնդիրը, կամրջի խնդիրը։ Գերակա շահի խնդիրը զուգահեռ շրջանառության է գնալու, ընդունվելու կառավարության կողմից, ուստի եթե նույնիսկ այդ անձին չենք գտնում, մի անհանգստացեք»։

Տիգրան Ավինյանն ասաց, որ արդեն ունեն մետրոյի Աջափնյակ կայարանի նախագիծը, շուտով երեք առանձին լոտով մրցույթներ են հայտարարվելու։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930