Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Ջորկաեֆը՝ YoHealth բրենդի նոր դեսպանն է

Սեպտեմբեր 15,2025 15:10

YoHealth-ը ներկայացնում է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին՝ որպես նոր բրենդ դեսպան։

«Ջորկաեֆի նվիրումը, փորձն ու գիտելիքները նրան դարձնում են այս դերի համար հիանալի թեկնածու։ Նա սպորտի աշխարհում լեգենդ է։ Համոզված եմ, որ նրա ներգրավվածությունը կօգնի բարձրացնել YoHealth-ի նկատմամբ հետաքրքրություն»,- իր խոսքում նշել է YoHealth-ի ներկայացուցիչ  Միքայել Վեքիլյանը։

Համաշխարհային սպորտում Ջորկաեֆի ներդրումն ահռելի է։ Նա շատ երիտասարդների է ոգեշնչել սկսել ֆուտբոլային կարիերա։ Ինտերում հանդես գալու առաջին օրերից երկրպագուները ֆուտբոլիստին «փայլուն» (թանկարժեք) են անվանել, իսկ իտալացի հայտնի մարզիչ Չեզարե Մալդինին նրա մասին ասել է․ «Հայկական ոգին և ֆրանսիական կոփվածությունը Յուրիին դարձրել են աշխարհի ամենալավ կիսապաշտպանը»։

Ջորկաեֆը նշել է, որ իր համար մեծ պատիվ է միանալ YoHealth-ին՝ որպես բրենդ դեսպան։ «Միասին մենք կարող ենք նպաստել հարթակի զարգացմանը՝ գրանցելով նորանոր հաջողություններ»,- ասել է նա։

YoHealth-ի մասին

YoHealthը նորարարական բջջային հավելված է, որը դրամայնացնում է օգտատերերի քայլերը` թույլ տալով փոխանակել դրանք նվերների, ապրանքների կամ թվային ակտիվների հետ։ Այն ոչ միայն խթանում է առողջ ապրելակերպը, այլև հանդիսանում է մարքեթինգային արդյունավետ հարթակ բիզնեսների համար՝ հնարավորություն տալով բարձրացնել իրենց ճանաչելիությունը նոր թվային միջավայրում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930