Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգանքի տուրք ենք տալիս 107 տարի առաջ Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին, խստորեն դատապարտում Ադրբեջանի էթնիկ զտումների պատմական գործելակերպը. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»

Սեպտեմբեր 15,2025 16:51

1918 թվականը բախտորոշ դարձավ Բաքվի հայության համար։ Տասնամյակներ շարունակ Բաքվի արդյունաբերական զարգացմանը նպաստած հայությունը կանգնեց գոյութենական սպառնալիքի առաջ:

1918 թվականի սեպտեմբերի 15-ին օսմանա-ադրբեջանական բանակի գրավումը նշանակեց ոչ միայն քաղաքական վերահսկողություն, այլև ցեղասպանակերպ կոտորածի սկիզբ հայ խաղաղ բնակչության դեմ: Հաջորդ 3 օրերի ընթացքում տարիք ու սեռ չհանդուրժող բռնությունները փաստագրվեցին օտարերկրյա վկաների կողմից:  Եռօրյա ջարդի ընթացքում տարբեր գնահատականներով, հայ անմեղ զոհերի թիվը հատել է 30-35 հազարի սահմանը: Զանգվածային կոտորածի արդյունքում, Նուխիի և Արեշի շրջանների 31 հայկական գյուղերից պահպանվեցին միայն երեքը:

Այնուհանդերձ, 1918 թ․ Բաքվի հայության կոտորածը վերջինը չէր բաքվահայության պատմության մեջ։ 1990 թվականին նույն ողբերգությունը կրկնվեց՝ հարյուր հազարավոր բաքվահայեր ստիպված եղան լքել տները և դառնալ փախստականներ՝ անվերականգնելի իրավունքներով։ Սա ցույց է տալիս ատելության և անհանդուրժողականության դաժան հետևանքները խաղաղ հայ բնակչության նկատմամբ։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հարգանքի տուրք է տալիս 107 տարի առաջ Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։ Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի էթնիկ զտումների պատմական գործելակերպը և կոչ ենք անում միջազգային հանրությանը ականջալուր գտնվել էթնիկ և ռասայական բռնությունները դատապարտելու մեր պահանջին։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930