Լրահոս
Օրվա լրահոսը

Այսինքն՝ նույն Փաշինյանը, որը 2019թ.-ին մերժել է խաղաղության պլանը՝ անվտանգության ապահովման ծանրությունը դնելով բանակի վրա, երկիրը առաջնորդել է պատերազմի, հայտարարում է, թե բանակն անվտանգության ապահովման վերջին գործիքը պետք է լինի. Մարուքյան

Սեպտեմբեր 15,2025 17:01

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

«Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովին, խոսելով անվտանգության մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.

«Երբ որ քո անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, ուրեմն անվտանգությունը կատարելապես բացակայում է»։

Այսինքն՝ նույն Նիկոլ Փաշինյանը, որը առանց խորհրդարանի հետ խորհրդակցելու և ընդհանրապես առանց որևէ հանրային, համաժողովրդական քննարկման 2019 թվականին մերժել է խաղաղության պլանը՝ անվտանգության ապահովման թիվ մեկ բեռը՝ ծանրությունը դնելով միայն բանակի վրա, երկիրը առաջնորդել է պատերազմի, իսկ բանակը՝ ջախջախման, այսօր հայտարարում է, թե բանակը անվտանգության ապահովման վերջին գործիքը պետք է լինի…

Սա պարզապես աբսուրդի ժանրից է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930