Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի՝ Արցախի հարցում որդեգրած քաղաքականության հետեւանքով մենք ստացել ենք ՀՀ-ի դեմ զավթողական հայեցակարգ, որով այժմ կրթվում է մի ողջ սերունդ Ադրբեջանում. Տաթեւիկ Հայրապետյան

Սեպտեմբեր 15,2025 19:10

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2022 թվականի հոկտեմբերի Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքներով Հայաստանը և Ադրբեջանը ձեռք բերեցին քաղաքական պայմանավորվածություն, որ պատրաստ են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։

«Սա այն շրջադարձային կետն էր, որը փոխեց մեր ամբողջ ռազմավարությունը, որովհետև սա մեր առաջին փորձարկումն էր՝ լեգիտիմությունը դարձնել անվտանգության գործիք։ Եվ այդ կետից այդ գործիքը սկսեց աշխատել…»:

Հիրավի «աշխատել է»:

Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց 2 ամիս անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 24-ին Ալիեւը հայտարարեց. «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է»։

Փաշինյանի՝ Արցախի հարցում որդեգրած քաղաքականության հետեւանքով մենք ստացել ենք ՀՀ-ի դեմ զավթողական հայեցակարգ, որով այժմ կրթվում է մի ողջ սերունդ Ադրբեջանում։ Իսկ դրանից եկող վտանգները ցանկացած՝ մտածելու ունակ մարդ կարող է հասկանալ առանց իմ մեկնաբանության անգամ…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930