«Այդ փաստաթուղթը պետք է վերաբնակեցվի, մեզ անվտանգային երաշխիքներ են պետք, և Թուրքիան ու Ադրբեջանը պետք է տան այդ երաշխիքները»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը։
Նա համաձայն չէ այն մտքի հետ, թե այդ փաստաթղթում առկա՝ «Երևանն ու Բաքուն ճանաչում են և կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը, ձեռնպահ կմնան տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ կամ ՄԱԿ կանոնադրության հետ անհամատեղելի որևէ այլ ձևով ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից» արտահայտությունն ու այլ ձևակերպումներն անվտանգության երաշխիք են։
«Անվտանգությունը չի կարող բառերով ապահովվել։ Օրինակ, բանակցությունների ընթացքում ուկրաինական կողմից սեղանի վրա է դրվել անվտանգային երաշխիքների հարցը, որ այն պետք է տա Ռուսաստանը։ Ով որ քո վրա հարձակվում է, նա էլ պետք է տա անվտանգային երաշխիքները։ Նաև պետք է լինեն այլ պետություններ, որոնք փոխզսպում և հակակշռում են։ Հայաստանին մերկացրել են՝ թե դու մեզ հետ բանակցելու որևէ միջնորդ երկրի հետ մի արի, դու մի ունեցի որևէ դաշնակից, եղիր միայնակ, որ ինչ ուզենանք, քո հետ անենք»,- հավելում է Մարուքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։