Լրահոս
Օրվա լրահոսը

Ի վերջո, գուցե մի օր էլ ասեք՝ դե, դասագրքերն ինչո՞ւ ենք տպագրում, ահռելի ծախսեր անում: Ամեն աշակերտի ամեն դասագրքի համար մի QR կոդ տվեք, «կբացեն», կնայեն, դասերը կսովորեն. «Փաստ»

Սեպտեմբեր 16,2025 10:10

Օրերս ԿԳՄՍ նախարարը որոշել էր հակադարձել բոլոր «չար լեզուներին», ովքեր ահազանգեցին, որ Այբբենարանում չկան Մեսրոպ Մաշտոցի նկարը և Հայոց այբուբենի ամբողջական պատկերը: Ժաննա Անդրեասյանը տեսախցիկի առաջ սկսեց թերթել Այբբենարանը, հասավ QR-ին ու ցույց էր տալիս, որ դրանով կարելի է «բացել» Մաշտոցի մասին պատմող տպավորիչ նյութ, այբուբենն էլ նույն կոդի միջոցով հնարավոր է «բացել», երգելով սովորել և այլն:

Այստեղ մի քանի էական դիտողություն է անհրաժեշտ անել:

Առաջինը. նախ` ԿԳՄՍ նախարարի մոտեցմամբ, առաջանում է անբեկանելի հարկադրանք, որ 6-7 տարեկանից երեխաները պարտադիր սմարթֆոն ունենան: Իսկ այդ պարտադրանքը կարող է սոցիալական խնդիրներ հարուցել, մանավանդ մարզերում, գյուղական բնակավայրերում: Մյուս կողմից՝ 6-7 տարեկան երեխաներին սմարթֆոններին վարժեցնելն աբսուրդ է ու վնասակար կարող է լինել առողջական ու հոգեբանական առումներով:

Երկրորդ. ցանկացած նորմալ մանկավարժ կասի, որ տարրական դպրոցում չափազանց կարևոր է տեսողական նյութերի, նկարների, պլակատների միջոցով ուսուցանումը: Ու այդ տեսանկյունից ուղղակի անհրաժեշտություն է, որ թե՛ Հայոց այբուբենի պատկերը, թե՛ այն ստեղծած հանճարի՝ Մեսրոպ Մաշտոցի նկարը լինեն աշակերտի տեսադաշտում:

Ի վերջո, գուցե մի օր էլ ասեք՝ դե, դասագրքերն ինչո՞ւ ենք տպագրում, ահռելի ծախսեր անում: Ամեն աշակերտի ամեն դասագրքի համար մի QR կոդ տվեք, «կբացեն», կնայեն, դասերը կսովորեն: Բյուջետային միջոցների մեծ խնայողություն կլինի:

Եվ ինչո՞ւ միայն դասագրքերը: Ախր, QR կոդով կարելի է փոխարինել բոլոր ուսուցիչներին, և առհասարակ՝ դպրոցներն էլ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930