Թերթելով «Դատալեքս» տեղեկատուն, տասնյակ որոշումներ գտանք՝ տարբեր մարդկանց աշխատանքային պայմանագրերը լուծելու մասին որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով վարույթներ հարուցելու վերաբերյալ։ Հայցվորները հիմնականում առանցքային պաշտոններ են զբաղեցրել՝ անվտանգության տնօրինության աշխատակից Արթուր Հովհաննիսյանը՝ ՀԷՑ «Գեղամա» մասնաճյուղից, Անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գլխավոր տնօրենի խորհրդական Կարեն Հայրապետյանը, Արմեն Խաչատրյանը՝ «Արմավիրի» «ցանցերից», «Գեղամա» մասնաճյուղի նախկին գլխավոր ճարտարագետ Հովիկ Մանուկյանը, որը երկար տարիների ստաժ ունի եւ վերջին պաշտոնը տնօրենի խորհրդականն էր, Էջմիածնի «ցանցի» պետ Արտակ Բասենցյանը, Դավիթ Սարգսյանը, որը Երեւան քաղաքի էլեկտրաէներգիայի կորուստների վերլուծության բաժնի պետն էր, եւ ուրիշներ։ Նրանց բոլորին ասել են, որ դիմում գրեն, նրանք չեն ենթարկվել, ինչից հետո ազատվել են` որպես «անվստահելիներ»։
Աշխատանքից տարբեր պատճառաբանություններով հեռացված, այնուհետեւ «ցանցերին» դատի տված պաշտոնյաների թվում է նաեւ ՏԿԵ նախկին փոխնախարար Լիլյա Շուշանյանը, որը ՀԷՑ-ում գլխավոր տնօրենի տեղակալն էր՝ ընդհանուր հարցերով։ Լիլյա Շուշանյանի ազատման հրամանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռ․ Պետրոսյանը ստորագրել է հուլիսի 31-ին։ Հայտնի է, որ նա նախարարությունից ազատվելուց հետո 2022 թվականին կարճ ժամանակ աշխատեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքից ազատել է նաեւ նախկին փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանին, որը 2019 թվականից ՀԷՑ-ում էր աշխատում եւ վաղեմի մտերմություն ունի Սամվել Կարապետյանի հետ։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: