Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիսատեսի մեծ մասն այդ ներկայացման մեջ տեսնում է դավաճան իշխանությանը: Եթե Մկոն և նրա գործընկերներն այդ նպատակը չեն հետապնդում, առնվազն արդար կլինի փոխել սցենարը. Արսեն Ջուլֆալակյան

Սեպտեմբեր 16,2025 11:55

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը

Մկոյին վաղուց եմ ճանաչում և շատ գնահատում եմ նրա գործունեությունը:
Վերջին անգամ հանդիպել ենք հենց ՀանդԱրտում՝ «Ցանկապատը» ներկայացումը դիտելիս: Հրաշալի ներկայացում, հիասքանչ դերասանական խաղ:

Շատ տպավորված էի, հուզված. ներկայացման մեջ հաճախ արտացոլվում է այսօրվա իրականությունը՝ հողատու, ազգակործան իշխանությամբ հանդերձ:

Մոտեցել և շնորհակալություն եմ հայտնել արած կարևոր գործի համար՝ համարելով, որ այդ կերպ նա և նրա գործընկերները պայքարում են ՔՊ կոչվող ուռուցքի դեմ (գլխավոր դերասաններից մեկը հաստատել է դա՝ «սյունյաց» բառապաշարով…):

Վստահեցնում եմ, հանդիսատեսի մեծ մասը այդ ներկայացման մեջ տեսնում և տեսնելու է դավաճան այս իշխանությանը:

Եթե Մկոն և նրա գործընկերներն այդ նպատակը չեն հետապնդում, առնվազն արդար կլինի փոխել սցենարը, ինչը որ շատ տեղին խորհուրդ տվեց հայտնի հանցագործը (հաստատ, ինքը ևս իրեն է տեսել ներկայացման մեջ):

Ոչ պաշտպանում եմ Մկոյի արարքը, ոչ էլ քննադատում: Ուղղակի,եթե հաշտ է այս իշխանության հետ, առավել ևս աջակցում է՝ ևս մեկ կարևոր անձ կդադարի շատերի համար գոյություն ունենալ…

Մեծ թվով ընկերներ, մոտիկներ և ծանոթներ են վերացել վերջին տարիներին, որի պատճառով շատ բարդացել է այս միջավայրում ապրել. միևնույն է, անչափ ցավոտ է ամեն անգամ ևս մեկին կորցնել և բացահայտել, որ նորից սխալվել ես որևէ անձի հարցում:

Հուսամ՝ Մկոն առիթը կօգտագործի և կարտահայտի իր իրական դիրքորոշումը:

Հեշտ չէ մտավորական լինել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930