Լրահոս
Օրվա լրահոսը

Էն չաղ, մեծ գլխով տղեն «պառնոյ» է գնացել, թռել է, տակը ջուր չի եղել, ընկել՝ ոտքն է ջարդել. Վարդան Ղուկասյանը՝ պատգամավոր Կարեն Սարուխանյանի մասին

Սեպտեմբեր 16,2025 14:06

-Արդեն 4-րդ անգամն է՝ որդուս տանում ու պահում են, հետո բաց թողնում. փաստերը իրականությանը չեն համապատասխանում: Որդիս կրակն է ընկել իր հոր ձեռքը, որ հերը չի գնում պետության հետ համագործակցության ու ներքին կարգով «ստուկաչ» չի դառնում,-այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողներին ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Սպարտակ Ղուկասյան

Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստ էր նշանակված: Նա մեղադրվում է 1999-ից 2012 թվականներին Գյումրիի քաղաքապետ եղած ժամանակ հողամասեր ապօրինի օտարելու համար։

Մերի Մոսինյան

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, այսօր որոշեց վերացնել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը ու նրա նկատմամբ 5 մլն դրամ գրավ կիրառեց:

Գյումրու քաղաքապետը լրագրողների հետ զրույցում այսօր նաեւ անդրադարձավ ՔՊ-ականներին, ասաց՝ ՔՊ-ն խայտառակում է Նիկոլ Փաշինյանին. «Իր թիմը իրեն խայտառակում է : Եթե ինքը նստած տեղը խորհրդակցության ժամանակ… էն տղու անունն ի՞նչ էր՝ էն չաղ, մեծ գլխովը՝ ուղարկում է նարկոդիսպանսեր, որ ասում են նարկոման է: Ասում են՝ նույնիսկ «պառնոյ» է գնացել, թռել է, տակը ջուր չի եղել, ընկել՝ ոտքն է ջարդել: Հիմա դրան բան ասե՞մ»:

Լրագրողներից մեկը ճշտեց՝ ո՞ւմ նկատի ունի «չաղ, մեծ գլխով տղա» ասելով, գյումրեցի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի՞ն, Վարդան Ղուկասյանն ասաց՝ այո:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930