Ադրբեջանական «Apa» լրատվականը արձագանքել է «Փաստինֆոյի» վերջին հրապարակումներին՝ ադրբեջանական բանտում պահվող Վիգեն Էուլջեքջյան կողմից հացադուլ հայտարարելու վերաբերյալ և պնդում, թե 20 տարվա ազատազրկման դատապարտված Էուլջեքջյանը հացադուլի մեջ չէ։ Հատկանշական է, որ լրատվամիջոցները որևէ պետական գերատեսչության հղում չի անում, այլ ՝ «սեփական հավաստի աղբյուրներին»։
«Փաստինֆոյի» հետ զրույցում Էուլջեքջյանի արգենտինաբնակ փաստաբան Լուչիանա Մինասյանը դրական գնահատեց ադրբեջանական մամուլի արձագանքը, այսինքն՝ հրապարակումները տեղ են հասնում, սակայն առանց կոնկրետ աղբյուրի վկայակոչման նյութը, ըստ նրա, չի կարող հավաստի լինել։
«Նրանք որևէ հիմք չունեն դա ասելու։ Հետևապես մենք խնդրում ենք Ադրբեջանի օմբուդսմենին այցելել Վիգենին, խնդրում ենք, որ «Apa news Azerbaijan»-ը այցելի բանտում գտնվող Վիգենին և հարցազրույց վերցնի նրանից, նաև խնդրում ենք թույլ տալ Վիգենին անհապաղ զանգահարել կնոջը՝ Լինդային և ընտանիքին։ Մենք հիմքեր ունենք կարծելու, որ նրա կյանքը վտանգված է»,- արձանագրեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ 46-ամյա Էուլջեքջյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է, որին առևանգել են ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, որը վերջ դրեց Արցախյան 44-օրյա պատերազմին։ Նա Ադրբեջանի կողմից պահվող վեց քաղաքացիական պատանդներից մեկն է։
Կարդացեք նաև
Սա Էուլջեքջյանի ձեռնարկած առնվազն երրորդ հացադուլն է վերջին տարիներին։ 2023 թվականին նա 24 օր հացադուլ էր հայտարարել այն բանից հետո, երբ իր գերեվարողները հրաժարվել էին թույլ տալ նրան կնոջ հետ խոսել արաբերեն՝ պնդելով, որ նա փոխարենը խոսի հայերեն՝ մի լեզվով, որը կինը չի հասկանում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։