Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի ղեկավար Սարիկ Մինասյանը գրում է.
«Սիրելի գյումրեցիներ, հաշվի առնելով ձեր բազմաթիվ զանգերն ու մտահոգությունները` կապված «Գյումրու օր» տոնակատարության չեղարկման հետ, Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնելու է ավագանու արտահերթ նիստ:
Օրակարգում «Գյումրու օր» տոնակատարության անցկացման վերաբերյալ հարցն է լինելու:
Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից և արդեն ավանդույթ դարձած օրը արժանվույնս նշելու հնարավորությունից»:
Կարդացեք նաև
Նկատենք, որ Գյումրու ավագանու այսօրվա նիստում քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջարկով հանվեց «Գյումրու օր» ամենամյա տոնակատարություններին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով դրամական միջոցներ հատկացնելու մասին» հարցի քննարկումը։
«Զգում եմ, տրամադրությունն այն չէ, դիմացը ցուրտ եղանակ է»-ասել էր քաղաքապետը։