Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ փոփոխությունը կասի՝ ոչ մի հավելյալ դոլար Թուրքիային, քանի դեռ շարունակում են շրջափակել Հայաստանը, և ոչ մի դոլար Ադրբեջանին, մինչև պատանդները չազատվեն». Բրեդ Շերման

Սեպտեմբեր 17,2025 14:12

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը փոփոխություն է ներկայացրել H.R. 5299 բանաձևում, որը արգելափակում է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի կողմից Թուրքիային և Ադրբեջանին տրամադրվող աջակցությունը՝ մինչև Թուրքիան չվերացնի Հայաստանի շրջափակումը և Ադրբեջանը չազատի բոլոր հայ ռազմագերիներին։

Ելույթ ունենալով Կապիտոլիումի բլրի վրա կայացած ANCA-ի հաշվետվողականության, Արցախում ցեղասպանության հիշատակի միջոցառման ժամանակ, Շերմանը նշել է. «Իմ փոփոխությունը կասի՝ ոչ մի հավելյալ դոլար Թուրքիային, քանի դեռ նրանք շարունակում են շրջափակել Հայաստանը, և ոչ մի դոլար Ադրբեջանին, մինչև պատանդները չազատվեն»։

Շերմանն ունի երկրորդ փոփոխություն՝ ԱՄՆ պետդեպարտամենտի լիազորությունների մասին օրենքում, որը կվերացնի ԱՄՆ նախագահի կողմից 907-րդ բաժնից հրաժարվելու լիազորությունը՝ արդյունավետորեն արգելափակելով ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին։

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կքննարկի այս և մի քանի այլ փոփոխություններ, որոնք ներկայացրել են Գեյբ Ամոն, Ջիմ Կոստան և Դինա Թայթուսը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930