ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին
ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենին
Արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ պետին
Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց»
Կարդացեք նաև
ՔԿՀ պետին
ՀՀ Արդարադատության նախարարին
ՀՀ Առողջապահության նախարարին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին
ՀՀ գլխավոր դատախազին
ՄԵՂԱԴՐՅԱԼ ՍՏԵՓԱՆ ՍԱՄՎԵԼՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ
Սույնով դիմում եմ որպես Ստեփան Սամվելյանի փաստաբան: Նա ներկայում պահվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։ Կրկին պարտավոր եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նրա առողջական վիճակի և կալանքի ընթացքում նրա իրավունքների խախտմանը։
Ստեփան Սամվելյանը տառապում էր երիկամային քրոնիկ անբավարարության 4-րդ աստիճանով, որը կալանքի ընթացքում սրվել է և 2025 թվականի սեպտեմբերի 1-ին տրամադրված բժշկական էպիկրիզի համաձայն հասել է վերջին՝ տերմինալ փուլին։
Այս փուլում առանց հեմոդիալիզի նրա կյանքը անմիջապես վտանգված է։ Չնայած դրան՝ մինչ օրս իշխանությունները հրաժարվում են ապահովել այս կենսական նշանակության բուժումը։ Հեմոդիալիզի բացակայությունն անխուսափելիորեն բերում է հիվանդի վիճակի արագ և անդառնալի վատթարացմանը և ստեղծում է կյանքի կորստի անմիջական վտանգ:
2025 թվականի սեպտեմբերի 16-ի և 17-ի գիշերը պարոն Սամվելյանի մոտ արձանագրվել է սուր հիպերտոնիա և նրա զարկերակային ճնշումն անցել է 200-ից։
Այս պատճառով նրան շտապ տեղափոխել են նախ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ես նրան այցելել եմ սեպտեմբերի 17-ի վաղ առավոտյան և արձանագրել, որ նրա վիճակը եղել է ծայրահեղ ծանր և թուլացած։ Նա չէր կարողանում խոսել, ակնհայտորեն ուժասպառ էր և ուներ առողջական կտրուկ վատթարացման նշաններ։ Նրա կյանքին ակնհայտ վտանգ էր սպառնում։
Սույնով ես պահանջում եմ պարզաբանել՝
- Ի՞նչ է տեղի ունեցել տվյալ միջադեպի ընթացքում և ի՞նչ բժշկական հիմքերով է պարոն Սամվելյանը տեղափոխվել երկու տարբեր հիվանդանոց նույն գիշերվա ընթացքում։
- Արդյո՞ք այս տեղափոխությունը պայմանավորված էր նրանով, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն պատշաճ սարքավորում և պայմաններ չունի նման հիվանդություններ ունեցող կալանավորի բուժման համար։
- Արդյո՞ք այս միջադեպը կապված է իշխանությունների կողմից պարոն Սամվելյանին դիալիզի տրամադրումը մերժելու հետ, չնայած նրան, որ նրա մոտ ախտորոշվել է երիկամային անբավարարության տերմինալ փուլ, որը պահանջում է անհապաղ և շարունակական դիալիզ՝ կյանքի պահպանման համար։
- Պահանջում եմ հստակ հայտնել, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու, որպեսզի պարոն Սամվելյանը ստանա անհապաղ և պարբերական դիալիզ, ինչպես նաև մասնագիտացված բուժում՝ որակավորված բժիշկների կողմից, և որպեսզի նրա կյանքը այլևս չվտանգվի անբավարար պայմանների հետևանքով։
Նման ծանր առողջական վիճակում գտնվող կալանավորին անհրաժեշտ բուժօգնության չտրամադրելը համարվում է անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք՝ ըստ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի:
Ուստի պահանջում եմ այս նամակին շտապ գրավոր պատասխան, ներկայացնելով պարոն Սամվելյանի ներկայիս առողջական վիճակի վերաբերյալ ամբողջական բժշկական տեղեկանք և վերջին տեղափոխությունների պատճառները, ինչպես նաև այն միջոցները, որոնք իշխանությունները ձեռնարկելու են նրա կյանքի և առողջության երաշխավորման համար։
Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ