Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԾԿՀ նիստում քննարկվել են ՀԷՑ-ի վարչական բողոքը մերժելուն, «Վիվա Արմենիայի» բաժնետոմսերի գրավադրմանը վերաբերող հարցեր

Սեպտեմբեր 17,2025 17:15

Սույն թվականի սեպտեմբերի 17-ին կայացած նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկել է մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված վարչական բողոքը մերժելուն, «Վիվա Արմենիա» ընկերության բաժնետոմսերի գրավադրմանը և այլ օրակարգային հարցերի։

Մասնավորապես, հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 29-ի №209-Ա որոշմամբ երկարաձգվել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի երաշխավորված մատակարարման լիցենզիայով ամրագրված գործողության ժամկետը՝ մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը։

Ընկերությունը բողոքարկել էր որոշումը՝ խնդրելով անվավեր ճանաչել 2025 թվականի մայիսի 29-ի №209-Ա որոշումը և երկարաձգել լիցենզիան նախկինում տրված ժամկետով։ Հանձնաժողովը հարուցել էր վարչական վարույթ, որի ընթացքում պարզվել էր, որ հանձնաժողովի որոշումը իրավաչափ է, քանի որ տվյալ դեպքում օրենքով նախատեսված է՝ որ երաշխավորված մատակարարի կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալուց հետո ՀՀ ողջ տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարման երաշխավորված ծառայության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումները մշակվում ու իրագործվում են՝ համաձայն ՀՀ կառավարության հաստատած ծրագրի, իսկ այդ ծրագրում տեղ գտած դրույթների բովանդակությունից և դրանց իրագործմանն ուղղված գործողություններից հետևում է, որ ընկերությանը տրամադրված էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման լիցենզիայով ամրագրված գործողության ժամկետը կարող էր երկարաձգվել առավելագույնը մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը։

Ուստի այսօրվա նիստում հանձնաժողովը մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված վարչական բողոքը։

Հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 8-ի №285-Ն որոշման լրամշակման արդյունքում, շարժական կապի օպերատորներին հնարավորություն է ընձեռվել իրենց կայքերի կամ հավելվածի միջոցով նաև օտարերկրյա քաղաքացիների հետ կնքել շարժական կապի ինտերնետ ծառայությունների մատուցման պայմանագրեր։

Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովը համաձայնություն տվեց «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գրավադրմանը։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930