Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 860,000 քաղաքացուց հայտարարագիր է լրացրել ընդամենը 94,382-ը

Սեպտեմբեր 17,2025 16:54

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեր հաղթանակին մնացել է 2 ամիս.
Ավելի քան 860,000 քաղաքացուց հայտարարագիր է լրացրել ընդամենը 94,382-ը։

Սիրելի՛ հայրենակիցներ,
ՀՀ ՊԵԿ հարկային մարմնից ստացել ենք մեր հարցման պատասխանը, որտեղ նշվում է, որ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում առկա պաշտոնական տվյալների համաձայն՝ 31.08.2025 թ.-ի դրությամբ 2024 թ.-ի համար տարեկան եկամուտների համատարած հայտարարագրման շրջանակում հայտարարագիր ներկայացրել է 94,382 անձ։

Նշենք, որ ըստ մեր հաշվարկների՝ այդ թվից ավելի քան 60,000 անձ պարզապես կրկնել է նախորդ տարվա պարտադիր հայտարարագրումը՝ որպես կազմակերպությունների սեփականատերեր կամ իրական շահառուներ։ Իսկ դա նշանակում է, որ փաստացի նոր հայտարարագիր լրացրել է ընդամենը շուրջ 34,000 քաղաքացի։

Եվ ահա ամենակարևորը․ նույնիսկ պետական մակարդակով գործադրված այսքան ճնշումների պայմաններում իշխանություններին չհաջողվեց հատել մեր կանխատեսած շեմը, որովհետև ժողովուրդը շատ լավ գիտակցում է՝ սա իր գրպանը մտնող, իրեն ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՂ, հասարակության վրա ԲՌՆՈՒԹՅՈՒՆ գործադրող, ՎԵՐԱՀՍԿՈՂ գործիք է։

Սիրելի՛ ժողովուրդ, դուք եք այս պայքարի իրական հաղթողները։ Ձեր վճռականությունը, ձեր համառությունը և միասնական կամքը ամենախիստ հաշվարկներից էլ ուժեղ են։
Շարունակե՛ք չհանձնվել, չընկրկել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930