Սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանա Ասատրյանի հետ Հ1-ի հարցազրույցի նպատակն էր` օգտագործել Տեր Հորը իշխանության կողմից նախաձեռնած հակաեկեղեցական արշավին աջակցելու և վարկաբեկելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Իր առջև դրված պահանջը Տեր Հայրը <> կատարեց:
Ինչ վերաբերում է Տ. Արամ քահանա Ասատրյանի հարցազրույցի ժամանակ հնչեցրած անհիմն և կեղծ մեղադրանքներին ու բամբասանքներին` նշենք, որ եկեղեցու հոգևորականաց դասը, անկախ իր նվիրապետական աստիճանակարգությունից, միմյանց և հավատացյալ հոտի նկատմամբ մշտապես դրսևորում են Քրիստոսի Ավետարանի սերն ու հոգածությունը:
Եկեղեցում տիրարապետող է ոչ թե վախի, այլ սիրո, ներողամտության, հնազադության, մարդասիրության և աստվածսիրության ոգին: Սրան զուգահեռ եկեղեցականները առաջնորդվում են նաև նվիրական կարգուկանոնով և ծառայասիրության բարձր գիտակցությամբ`եկեղեցու սրբությունը վեր դասելով սեփական հավակնոտություններից և կամայականություններից:
Եկեղեցին և եկեղեցականներն առանց այս երկու հիմանսյուների, այն է` սիրո և կարգապահության, անկարող պիտի լինեն ամբողջանվեր և արդյունավետ ծառայելու Քրիստոսի Սուրբ Ավետարանին և հավատավոր մեր ժողովրդին:
Կարդացեք նաև
«Իմաստուն տղան լսում է հոր խրատը, բայց ծաղրողը չի ընդունում հոր հանդիմանությունը»:(Առակաց 13:1)
Արագածոտնի թեմի մամլո դիվան