Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հրամանագիր չի եղել և Շահրամանյանը խաբել է՝ ըստ իր իսկ ներկայիս՝ պոստֆակտում պնդման, ապա հետո ի՞նչն է չեղարկել նոր հրամանագրով». Նժդեհ Հովսեփյան

Սեպտեմբեր 17,2025 23:13

9-րդ դասարանի Հայաստանի պատմություն դասագրքի համահեղինակ Նժդեհ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սամվել Շահրամանյանը, վերջապես, մի սխրանք է գործել՝ դասագրքի թեմայով դիմելով դատարան անձամբ իմ դեմ, ապա՝ ԿԳՄՍՆ-ի։ Կարդում եմ հայցադիմումը և մի զարմանահրաշ զավեշտ հայտնաբերում։

Ուրեմն, գրվածից ստացվում է՝ 2023թ. սեպտեմբերի 26-ին նա հրամանագիր չի ստորագրել, բայց սեպտեմբերի 28-ին Արցախի տեղեկատվական շտաբով դրա բովանդակության մասին ի լուր աշխարհի ծանուցել է։ Ապա հոկտեմբերի 19-ին հրամանագիր է ստորագրել՝ չեղարկելով սեպտեմբերի 26-ին «գոյություն չունեցած», բայց պաշտոնապես հայտարարված-համարակալված, իր իսկ խոստովանությամբ՝ «26.09.2023-ին ստորագրված ՆՀ-657-Ն հրամանագիրը»։

Հիմա սա ի՞նչ ծաղր է։ Ի՞նչն է պահանջում հերքել։ Եթե հրամանագիր չի եղել և խաբել է՝ ըստ իր իսկ ներկայիս՝ պոստֆակտում պնդման, ապա հետո ի՞նչն է չեղարկել նոր հրամանագրով։ Գոյություն չունեցած հրամանագրի գոյության դադարեցումը ո՞րն է։ Չեղած հրամանագիրը համարակալո՞ւմ է ունենում։ Եթե գրավոր չի եղել, ինչպե՞ս է կոչվել «ՆՀ-657-Ն հրամանաԳԻՐ»։ Պետության հետ գործ ունե՞նք, թե՞ ինչ որ մեկի առևտրային տաղավարի։

Ի դեպ, պարզվում է, որ չեղած հրամանագիրը չեղարկող հրամանագրի մասին ընդամենը 2 ամիս առաջ՝ 2025թ. մայիսի 14-ին են ֆեյսբուքյան գրառմամբ փաստաբանի էջում ազդարարել (հավանաբար արտահոսքից իմանալով, որ դասագրքում նման տող կա)։ Իսկ գուցե արժեր նախ դատի տալ Արցախի տեղեկատվական շտաբին ու Հայաստանի գրեթե բոլոր ԶԼՄ-ներին՝ առաջնորդվելով «Главное во время следствия не выйти на самих себя» սկզբունքով»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930