Լրահոս
Օրվա լրահոսը

Հայցվորը ոչ միայն դրսևորել է իրավունքի չարաշահում՝ միտումնավոր կերպով խոչընդոտելով իմ կողմից դիրքորոշում ներկայացնելու իրավունքի իրացմանը, այլև` դատարանին սուտ տվյալներ են ներկայացվել․ Դավիթ Հարությունյան. «Փաստինֆո»

Սեպտեմբեր 17,2025 23:45

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից և նրա ընտանիքի անդամներից ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործով դատական հերթական նիստը։

Դավիթ Հարությունյանի պնդում է, որ հայցը հիմնված է ոչ թե իրական տվյալների, այլ՝ կանխակալ հաշվարկների վրա և միտված է բացառապես իր հեղինակությանը վնաս պատճառելուն։

Դատավարության ընթացքում դատախազությունն արդեն երկրորդ անգամ ոչ ուղղակիորեն ընդունեց, որ սկզբնական հայցադիմումի մեջ եղել են սխալներ և միջնորդեց փոփոխել հայցի հիմքն ու առարկան։Միևնույն ժամանակ դատախազության ներկայացուցիչը խուսափեց պատասխանել այն հարցերին, որոնք առնչվում էին իսկզբանե ներկայացված հայցի մեջ տեղ գտած բացահայտ սխալներին՝ հարցադրումներին պատշաճ չպատասխանելը պատճառաբանելով, թե չեն ցանկանում նիստը «ծանրաբեռնել»։ Միջնորդությունը, սակայն, առայժմ չքննարկվեց, պատասխանող կողմը շարունակեց հարցադրումներ ներկայացնել, քանի որ այդկերպ է հնարավոր պարզել, թե, ի վերջո, ինչպես են հայցադիմում տեղ գտել նման խիստ ուռճացված տվյալները և բովանդակային դիրքորոշում ներկայացնել, ինչպես նաև՝ պարզել, թե արդյոք փաստական հանգամանքներ ևս փոփոխվել են, թե՞ ոչ։

«Իրավական հստակ հետևանքներ է առաջանում։Հայցվորը՝ որպես Հայաստանի Հանրապետություն, չի կարող անորակ ներկայացված հայցը փոխել դատաքննության ընթացքում, պետք է քննենք այն հայցը, որը կա։  Հայցվորն ունի բացառիկ իրավունք՝հրաժարվելու հայցից»,- նշեց փաստաբանը։ Ընդ որում, Արամ Օրբելյանը նկատեց՝ հայցվորն իրավունք չունի չպատասխանելու հարցերին։

Դավիթ Հարությունյանն իր հերթին շեշտեց՝ առնվազն չորս պատճառ կա, թե ինչու հայցվորը պարտավոր է պատասխանել նախնական հայցի մասին հարցերին։Նախ՝ դատարանը 2024թ․ վարույթ է ընդունել մի հայցադիմում՝ նշված թվերով՝ 46 մլն դրամը, 2010թ․ծախսեր և այլն։ Այս պահին գործը նախնական դատական փուլում է, ու դատախազությունը պարտավոր է պարզաբանել ընթացիկ միակ վարույթ ընդունված հայցի տվյալները։ Երկրորդը, հայտնի չէ, թե արդյոք դատարանը բավարարելու է հայցի հիմքի փոփոխության միջնորդությունը, ու այն չեն կարող նախապես տրված կարծիքով դիտարկել՝ հակառակ դեպքում կասկածի տակ կդրվի դատավորի և դատարանի անաչառությունը։ Երրորդ, հարկավոր է հստակ հասկանալ, թե հայցի հիմքերից ու փաստերից ինչն է փոխվել և ինչով։  Չորրորդ, Հարությունյանի խոսքով, այս հայցի իրական նպատակը իրեն վնաս հասցնելն է։

«Հայցվորը ոչ միայն դրսևորել է իրավունքի չարաշահում՝ միտումնավոր կերպով խոչընդոտելով իմ կողմից դիրքորոշում ներկայացնելու իրավունքի իրացմանը, ոչ միայն դատարանում ներկայացրել իրականությանը չհամապատասխանող տվյալներ, այլև՝ իրականացրել այնպիսի ակնհայտ աղավաղումներ, որոնց արդյունքում եկամուտներն էականորեն նվազեցվել են, ծախսերը՝ ուռճացվել, դատարանին սուտ տվյալներ են ներկայացվել»,- նշեց Հարությունյանը և ընդգծեց, որ եթե դատարանը թույլ տա անտեսել նախնական հայցի վերաբերյալ հարցադրումները, ապա պատասխանող կողմը կզրկվի իր իրավունքները պաշտպանելու անհրաժեշտ տեղեկություններից։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930