Ֆասթ բանկը թողարկել է իր թվային քարտը՝ Visa Digital-ը, որը Բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրականացնել ավելի ապահով և արագ անկանխիկ գործարքներ։
Visa Digital-ը փոխարինում է ֆիզիկական քարտին․ այն հնարավոր է ձեռք բերել ցանկացած պահի աշխարհի ցանկացած կետում։
Ֆասթ բանկի քարտային տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Անի Արշակյանը նշել է․ «Visa Digital-ը ժամանակից մարդու քարտ է․ ամբողջությամբ թվային է, չի կարող կորել կամ վնասվել, ինչն այն դարձնում է առավել անվտանգ և հարմար տարբերակ բոլոր տեսակի անկանխիկ գործարքների համար։ Քարտը հնարավոր է պատվիրել ցանկացած պահի, աշխարհի ցանկացած կետից՝ ամբողջությամբ անվճար, առանց տարեկան սպասարկման վճարի՝ անկախ նրանից՝ արդեն մեր հաճախորդն եք, թե նոր եք միանում մեզ»։
Թվային քարտը հասանելի է չորս արժույթով՝ դրամ, ԱՄՆ դոլար, ռուբլի և եվրո։ Հաճախորդը կարող է ունենալ յուրաքանչյուր արժույթով մեկ գործող Visa Digital քարտ: Այն հնարավոր է կցել նաև Apple Pay-ին և Google Pay-ին։ Ի դեպ, Visa Digital քարտը, ինչպես Ֆասթ բանկի բոլոր հաշիվներն ու քարտերը, գործելու է խնայողական եղանակով՝ մինչև 5% տարեկան եկամտաբերությամբ։ Քարտերի սակագների մանրամասները հասանելի են հղմամբ։
Կարդացեք նաև
Ֆասթ բանկի ինքնատիպ Ակն դիզայնով թվային քարտը հնարավոր է րոպեների ընթացքում պատվիրել Ֆասթ բանկի հավելվածի միջոցով։ Հարկավոր է ընդամենը մուտք գործել հավելված, ընտրել «Հաշիվներ-քարտեր» բաժինը, էջի ներքևի հատվածում սեղմել «Ստեղծել» կոճակը և ընտրել «Նոր Visa Digital քարտի» տարբերակը։ Օգտատիրոջն անհրաժեշտ կլինի նշել արժույթներից որևէ մեկը, ապա լրացնել տվյալները, և քարտը վայրկյանների ընթացքում թվային ձևաչափով կհայտնվի հավելվածի մեջ։
Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։