Կառավարության այսօրվա նիստից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին։ Նրան հարց ուղղվեց՝ եթե դելիմիտացիա ու դեմարկացիա չէր իրականացվել, ինչո՞ւ բանավոր որոշմամբ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը հանձնվեց Ադրբեջանին։
«Մենք մեր զինված ուժերը բերել ենք մեր միջազգայնորեն ճանաչված սահմանի երկայնքով կանգնեցրել ենք։ Այո, դա արել ենք առանց դելիմիտացիայի եւ ճիշտ ենք արել»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հայկական զորքերը նահանջեցին, եւ հակառակորդը Սյունիքում կարեւոր բարձունքներ ու տարածքներ զբաղեցրեց։ Այդ թվում՝ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը ՀՀ իշխանությունները հանձնեցին Ադրբեջանին։ 2021 թվականի նոյեմբերի 10-ից այդ հատվածում Ադրբեջանը սահմանային անցակետ է տեղադրել։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ