Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ մենք կորոշենք, որ ուզում ենք Նախիջեւանի տարածքով դեպի Մեղրի եւ հակառակ ուղղությամբ զենք ու զորք տանենք, նման թեմայով բանակցություններ կբացենք»

Սեպտեմբեր 18,2025 14:05

«Ցանկացած երկրի ղեկավար եւ մարդ իր վրիպակներն ըստ պատեհության ուղղում է։ Եվ կարծում եմ՝ Միացյալ նահանգների նախագահն արդեն իսկ դա արել է, այդ թվում՝ իր թվիթերյան վերջին գրառման մեջ։ Այսօր ես էլ կառավարության նիստում երկու հարգելի մարդկանց անունները շփոթեցի, բայց դա չի նշանակում, որ ես չեմ տարբերում, թե ով ով է»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին, թե հարցրե՞լ է ԱՄՆ նախագահ Թրամփին, ինչո՞ւ է Թրամփն իր խոսքում Հայաստանը «Ալբանիա» անվանում։

Անդրադառնալով հարցին, թե «Թրամփի ուղիով» Ադրբեջանը կարողանալո՞ւ է զենք-զինամթերք ու զորք տեղափոխել Նախիջեւան, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես բազմիցս ասել եմ, որ այդ մանրամասների շուրջ մենք պայմանավորվածություն չունենք։ Մենք ունենք սկզբունքներ։ Մենք մեզ հարց պետք է տանք՝ մենք ուզո՞ւմ ենք, որ մեր զենքը եւ զորքը անցնի Նախիջեւանով։ Մեր իրականության մեջ կա այդ պրոբլեմը, որ մենք անընդհատ խոսում ենք ուրիշների մասին, բայց չենք խոսում մեր մասին։ Երբ որ մենք կորոշենք, որ ուզում ենք Նախիջեւանի տարածքով դեպի Մեղրի եւ հակառակ ուղղությամբ զենք տանենք, նման թեմայով բանակցություններ կբացենք։ Եթե մենք որոշենք, որ չենք ուզում, որ Նախիջեւանի տարածքով դեպի Սյունիք զենք տանենք երկաթուղով եւ հետ բերենք, ուրեմն կորդեգրենք համապատասխան բանաձեւ։ Ցանկացած հարցը, որը վերաբերելու է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը եւ «Թրամփի ուղի» ծրագրին, պետք է դիտարկել 5 սկզբունքների շրջանակում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանին նաեւ հարց ուղղվեց, թե Վաշինգտոնում տեղի ունեցած պայմանավորվածություններից հետո Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների վերադարձի հարցով ի՞նչ աշխատանք է տարվում։ «Ես կարող եմ ասել այն, ինչ ասել եմ նախկինում՝ մենք գործնականում ամենօրյա ռեժիմով այդ թեմայի վրա աշխատում ենք։ Եվ քանի դեռ արդյունք չկա, որեւէ լրացուցիչ բան չեմ կարող ասել, այդ թվում՝ թեմայի խիստ զգայուն լինելու հանգամանքով։ Այն, ինչ գիտեք բոլորդ, դրանից ավելի բան չեմ կարող ասել»,- արձագանքեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930