Ermenihaber. Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը մասնակցել է «Թուրքիա-Ադրբեջան գործարարների և արդյունաբերողների միության» (TÜİB) կողմից կազմակերպված «Ադրբեջան-Թուրքիա տնտեսական և մշակութային հարաբերությունների կամուրջ» միջոցառմանը։
Բոլաթը նշել է, որ Թուրքիայի ու Ադրբեջան միջև առևտրի ծավալները տարեցտարի աճում են և Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ Թուրքիան այլ երկրների համեմատ ամենաշատ ներդրումներն է անում։
«Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով առաջին տեղում ենք Ադրբեջանում, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»,- նշել է նա։
Միջոցառման ընթացքում Թուրքիայի նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» և օկուպացված Արցախում իրականացվող ներդրումներին։ Ըստ նախարարի՝ Ղարաբաղում իրականցվում են մեծածավալ ներդրումներ ու վերակառուցման աշխատանքներ։
Կարդացեք նաև
Խոսելով «Զանգեզուրի միջանցք»-ի մասին՝ Բոլաթը նշել է, որ թուրք-ադրբեջանական տնտեսությունները հիմնականում փոխլրացնում են միմյանց։ «Հատկապես էներգետիկ ոլորտում մենք ռեսուսրներ ենք ներկրում Ադրբեջանից ու աջակցում Ադրբեջանին արդյունաբերության ու սպասարկման ոլորտներում»,- ընդգծել է Բոլաթը։