Sputnik Արմենիա. Առայժմ, Եվրամիությանը միանալու Հայաստանի մտադրության մասին հայտարարությունները ընդամենը «քաղաքական հայտարարություններ» են, ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Մենք կշարունակենք քննարկել գործնական քայլերը։ Ոչ ոք չի արգելում Հայաստանին համագործակցել այլ երկրների հետ. ԵԱՏՄ բոլոր անդամներն էլ դա անում են։ Գլխավորն այն է, որ նման համագործակցությունը չհակասի միության շրջանակներում նրա պարտավորություններին։ Առայժմ դա այդպես չէ»։