Լրահոս
Օրվա լրահոսը

Մալխաս Ամոյանը աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով

Սեպտեմբեր 18,2025 15:45

Խորվաթիայում այսօր մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը մեկնարկային գոտեմարտում ամերիկացի Քամալ Ամիր Բեյին միավորներով հաղթելուց հետո 1/8 եզրափակչում հանդիպելու է Լեհաստանի ներկայացուցիչ Մաթեուշ Բերնատեկի հետ:

Գերծանր քաշային Ռազմիկ Քուրդյանը ադրբեջանցուն հաղթելուց հետո, ցավոք, երկրորդ մենամարտը տանուլ տվեց UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Պավել Կլինչուկին: Պարտությունով մեկնարկեց 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, իսկ Մանվել Խաչատրյանը գոտեմարտելու է թուրք Մուհամմետ Էմին Սակիրի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930