Լրահոս
Թիթիզություն
Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն կոմիտեն կարճել է ՔՊ-ի կասկածելի ֆինանսավորման քրեական վարույթը

Սեպտեմբեր 18,2025 16:40

«Ազատություն». Հակակոռուպցիոն կոմիտեն կարճել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ 2022 թվականի նվիրատվությունների թեմայով նախաձեռնած քրեական վարույթը, որ հարուցվել էր կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելու հատկանիշներով։

Նվիրատվությունների այս սկանդալն անցած տարի բացահայտեց Կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի լուսաբանման նախագիծը՝ OCCRP-ն, «Սիվիլնեթ»-ի հետ միասին։ Ըստ հրապարակման՝ տասնյակ անձինք, որ տարբեր համայնքներում ՔՊ թեկնածուներ էին, խոշոր նվիրատվություններ էին փոխանցել իշխող կուսակցությանը, ընդ որում՝ 10 առանձին քաղաքներում ավագանու առնվազն 10 թեկնածու նույն օրը փոխանցել էր ճիշտ նույնքան գումար։ Հետաքննող լրագրողները խոսել էին ավելի քան երեք տասնյակ նվիրատուների հետ, կեսն ասել էին՝ չեն հիշում, որ գումար փոխանցած լինեն «Քաղաքացիական պայմանագրին»։

Կային նաև դեպքեր, երբ իշխող կուսակցությանը նվիրաբերվել էր օրենքով թույլատրվածից ավելի մեծ գումար։

Լրագրողներից բացի, նաև անկախ աուդիտն էր այդ տարի բացասական գնահատական տվել ՔՊ-ին՝ մատնանշելով, որ եղել են մի շարք խնդիրներ փոխանցումների ու կանխիկացումների հետ։ Մամուլի հրապարակումներից ու աուդիտորական եզրակացությունից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմել էր դատախազություն, նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ապօրինի նվիրատվություններ ներգրավելու հիմքով։ Հակակոռուպցիոնից «Ազատությանը» հայտնել են, որ ամիսներ տևած քննությունից հետո՝ անցած նոյեմբերին, կոմիտեն որոշել է որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել, միաժամանակ արձանագրել է՝ «սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները»։

Մկրտիչ Կարապետյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930