Լրահոս
Օրվա լրահոսը

Հաագայում Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ քննարկումների շրջանակներում Արարատ Միրզոյանն այցելել է ՔԶԱԿ քիմիայի և տեխնոլոգիաների կենտրոն

Սեպտեմբեր 18,2025 20:33

Սեպտեմբերի 18-ին Հաագայում Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ քննարկումների շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է նաև ՔԶԱԿ քիմիայի և տեխնոլոգիաների կենտրոն:

Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններին, այդ թվում՝ լաբորատորիայում և փորձագիտական հետազոտությունների նորարարական հնարավորություններին։

Կազմակերպված շրջայցի ընթացքում կենտրոնի տնօրենը և ոլորտային պատասխանատուները ներկայացրել են ՔԶԱԿ մանդատի շրջանակներում կենտրոնի կողմից իրականացվող նախաձեռնությունները, ժամանակակից միտումներին համահունչ աշխատանքի առանձնահատկությունները։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930