Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին ներկայացրել է Իտալիայի առաջընթացը բարձր տեխնոլոգիական ոլորտում

Սեպտեմբեր 18,2025 22:50

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը սեպտեմբերի 18-ին ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի հետ ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի գլխավորած պատվիրակությանը։

Պատվիրակության կազմում էր նաև իտալական «Լեոնարդո» ընկերության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային հարցերով պատասխանատու Կլաուդիո Բալեստրիերին։

Հանդիպման ընթացքում նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է նախարարության ռազմավարական ուղղությունները և գործունեության հիմնական ոլորտներն՝ ընդգծելով բարձր տեխնոլոգիաների, տիեզերական սարքաշինության և պաշտպանական համակարգերի զարգացման կարևորությունը։

Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, հատուկ անդրադարձ կատարելով «Լեոնարդո» ընկերության գործունեության ուղղություններին, արտադրանքին, նորարարական լուծումներին և տեխնոլոգիական ներուժին, ներկայացրել է Իտալիայի առաջընթացը բարձր տեխնոլոգիական ոլորտում։

Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Ամփոփելով քննարկումը՝ երկուստեք ձեռք են բերել պայմանավորվածություններ՝ ուղղված երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու փորձի փոխանակմանը։

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930