Լրահոս
Օրվա լրահոսը

«7 տարի իշխանության եք ու այս շենքի վրա մի քար անգամ չեք դրել». Ռուբեն Մխիթարյանը պատասխանում է Վահագն Ալեքսանյանին

Սեպտեմբեր 18,2025 21:45

«15 տարի էր՝ կրկեսի շենքը պետք է վերանորոգեիք: Մի հատ շենք,- հարցազրույցում ասել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:- 15 տարի էդ շենքը չեք կարողացել կառուցել: Եկել է՝ գործարան, էս, էն: Դե լավ էլի»:

Նրան իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը՝ իր խոսքը հղելով Գյումրիի կիսավեր «Վառեմ-մարեմ» շենքի մոտից. «Պրն Ալեքսանյան, 7 տարին լրանում է, որ դուք իշխանության եք: Սամվել Կարապետյանն, օրինակ, այս շենքի մասով, գլոբալ առումով, որեւէ պարտականություն չի ունեցել որեւիցե բան անի: Բայց իր խղճի համար հարյուր հազարավոր դոլարներ է ներդնում, որ շենքը վերականգնի: Օրինակները բազմաթիվ են»:

«7 տարի իշխանության եք, ու այս շենքի վրա մի քար անգամ չեք դրել»,- ասել է Ռուբեն Մխիթարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930