Զարինե Բաբայանը ծնվել և մեծացել է Արցախի սրտում՝ Ստեփանակերտում։ Կոչումով արվեստագետը ամբողջ սրտով նվիրվել է երեխաների երաժշտական կրթությանն ու դաստիարակությանը՝ Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնից մինչև Կոմիտասի անվան երաժշտական դպրոց:
Զարինեի որդին՝ Ռոբերտ Չիրկինը, ծառայում էր Արցախի Ազգային անվտանգության ծառայությունում։ 2023 թվականի օգոստոսին պաշարված Արցախում Զարինեն դժվարությամբ, բայց ամուսնացրեց որդուն։ Թվում էր՝ կյանքը նոր էջ է բացում։ Բայց այդ էջը կիսատ մնաց… Ռոբերտը ծանր վիրավորվեց 2023 թվականի սեպտեմբերի 25-ին ահեղ պայթյունի ժամանակ…
Ընդհատվեց ևս մի կյանք, մի սեր, մի ընտանիքի ապագա… Այսօր հայրենիքից հեռու Զարինեն խոսում է իր մեծ ցավի ու մեծ երազանքի մասին՝ նորից տեսնել խաղաղությունը Արցախում, որտեղ մոր սիրտը չի կարծրանա որդու կորստից, և երջանկության մեղեդին կիսատ չի մնա:
Կարդացեք նաև
Արցախի հեռուստատեսություն