Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանում մի պահ լարվեց մթնոլորտը դատավորի ու հանրային մեղադրողի միջեւ

Սեպտեմբեր 18,2025 23:35

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Սաթենիկ Անդրեասյանի նախագահությամբ կայացած «ՍԴ դատավորների գործով» մեղադրյալի կարգավիճակում հայտնված հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը այսօր ցուցմունքներ տվեց՝ պատասխանելով իր պաշտպանի, հանրային մեղադրողի հարցերին:

Նա դատարանի դահլիճում հայտարարեց, որ նախաքննական փուլում հրաժարվել էր ցուցմունք տալ Քննչական կոմիտեում՝ այդ կառույցի նկատմամբ վստահության ցածր մակարդակով պայմանավորված:

Դատարանի դահլիճում Էդգար Ղազարյանը հնարավորինս հանգամանալից  պատասխանում էր իր պաշտպանի եւ հանրային մեղադրողի հարցերին, թեեւ վերջինը պարբերաբար նշում էր, թե միշտ չէ, որ  պատասխաններն իրեն գոհացնում են:

Դրվագներից մեկում Հայկ Ավետյանը բավականին էմոցիոնալ արձագանքելով իր հերթական հարցին Էդգար Ղազարյանի պատասխանին եւ ընդհատելով նրան՝ դատավորին հորդորեց նշել, որ նա պատասխանում է հարցերին եւ ոչ թե ելույթներ է ունենում, ինչին դատավորը հստակ հակադարձեց. «Նստեք: Դատավորը մեղադրյալի խոսքն ընդհատելու իրավունք չունի: Խոսքը դեռ չի ավարտել, առաջին նախադասությունը նոր է սկսում: Եթե դատարանը գտնի, որ ոչ վերաբերելի խոսույթ է արտահայտվում, համոզված եղեք՝ առանց ձեր հորդորի դատարանը միանշանակ կընդհատի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930