Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի մշակութային ժառանգության, արցախցիների գույքային իրավունքներով, Արցախ վերադառնալու արցախցիների իրավունքով զբաղվելու ցանկացած փորձ համարվելու է Ադրբեջանի ներքին գործերին խառնվե՞լ. «Ազգ»

Սեպտեմբեր 19,2025 10:18

Շարունակենք դիտարկել նախաստորագրված համաձայնագրի եւս մի քանի դետալ՝ այս անգամ, հուսալով արթնացնել հանրության բթացած զգոնությունը:

Հենց առաջին դրույթով նախատեսված` միմյանց տարածքային ամբոջականության ճանաչումը ո՞ր քարտեզով է լինելու, եթե որեւէ քարտեզ չի մատնանշվում համաձայնագրի ներքո, իսկ ԽՍՀՄ ներքին սահմանները միշտ էլ տարընթերցումներ են ունեցել տարբեր քարտեզներով :
Կողմերը չունեն միմյանցից տարածքային պահանջներ, բայց հարց` միջազգային օրենսդրությամբ ո՞ւմ է պատկանում Նախիջեւանը, դա երկու երկրների միջեւ համաձայնագրով չի կարող պարզաբանվել, եթե նույնիսկ Թրամփն ասի: Նույն հարցը կարելի է նաեւ տարածել Արցախի վրա, որի պատկանելույան խնդիրը մինչեւ ԽՍՀՄ ստեղծումը կարող են վիճարկել նավազագույնը երկիու այլ պետություն միջազգային պայմանագրերով:

Կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց: Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ Արցախի մշակութային ժառանգության, արցախցիների գույքային իրավունքներով, Արցախ վերադառնալու արցախցիների իրավունքով զբաղվելու ցանկացած փորձ համարվելու է Ադրբեջանի ներքին գործերին խառնվել, ու այդ դեպքոում ի՞նչ է հաջորդելու, արդյոք չեղարկվելո՞ւ է արդեն ստորագրված համաձայնագիրն ու պատերազմ է սկսվելու:

Կողմերը որեւէ երրորդ կողմի չեն տեղակայի համատեղ սահմանի երկայնքով. այդ դեպքում կողմերի հին պայմանագրերի հետ ի՞նչ է կատարվելու:

Անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն ու մասունքների որոնմանը չխոչնդոտելը ո՞նց է ապահովվելու, եթե ասենք Ադրբեջանը ներկայացնի անհայտ կորած հիսուն հազար մարդու ցուցակ` մտնելու են մեր տարածքում որոնե՞ն այդ անիրական ցուցակների մարդկանց:

Ադրբեջանի պատասխանատուներն ամեն օր իրենց հայտարարություններով խախտում են այս համաձայնագրի դրույթները, չնայած դրույթներից մեկով արգելվում են այնպիսի գործողություններ, որոնք խախտում են համաձայնագրի նպատակն ու խնդիրը մինչեւ դրա ուժի մեջ մտնելը, էլ չասած, որ իրենց զինված ուժերը դուրս չեն բերում Հայաստանի ինքնիշխան տարածքից:

Հետ կանչելով բոլոր գանգատները միջազգային ատյաններից եւ նորերը չձեռնարկելով, ինչը նախատեսված է համաձայնագրի դրույթներով, Հայաստանը խախտելու է բազմաթիվ միջազգային համաձայնագրեր, կնիք դնելով Արցախում Ադրբեջանի բոլոր հանցագործությունների արդարացման տակ, լեգիտիմացնելով այդ հանցագործությունները եւ վավերացնելով ռազմական ճանապարհով Արցախի օկուպացումն արդարացնող բարաթը:
Վտանգների մատնանշումը կշարունակենք:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930