Թուրքական TRT կայքն անդրադառնում է մի դրվագի, համաձայն որի 2023 թվականին Ֆրանսիան պաշտպանել է սոցիալական ցանցերում Հայաստանի մասին վիճահարույց գրառումը, որը ներառում էր Արարատ լեռան պատկերը, ինչը ոմանց կողմից գնահատվել է որպես «որոշ հայ ծայրահեղ ազգայնականների մոտ տարածքային պահանջների անուղղակի աջակցության դրսեւորում»:
Շարունակելով թեման՝ թուրքական կայքը նշում է. «Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԱԳՆ խոսնակին հարց է ուղղվել, թե արդյո՞ք Փարիզը Արարատը համարում է Հայաստանին պատկանող լեռ: Եվ արդյո՞ք Ֆրանսիայի իշխանությունները սխալ տեղեկատվություն են ստացել այս հարցի վերաբերյալ, թե՞ չգիտեն, որ նման գրառումը խորապես կվրդովեցնի թուրք ժողովրդին»:
Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Անն-Քլեր Լեժանդրը, ըստ TRT կայքի, պատասխանել է, որ Արարատ լեռը տեսանելի է նաեւ Հայաստանի տարածքից եւ, սահմանի մոտ գտնվելու պատճառով, խորհրդանշական պատկեր է համարվում հայերի համար:
Դատելով TRT-ի հաղորդագրությունից՝ մամուլի ասուլիսին ներկա է եղել նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, որը նշել է, որ Արարատը ամբողջությամբ գտնվում է Թուրքիայի տարածքում եւ, դիմելով ֆրանսիացի պաշտոնյային՝ ասել է. «Նկարում երեւացող լեռը գտնվում է Թուրքիայի սահմաններում եւ երկրի անբաժանելի մասն է կազմում: Այսպիսով՝ կամ այս քայլով անձամբ դուք եք որոշակի նպատակ հետապնդում, կամ էլ անհրաժեշտ է ձեզ համար աշխարհագրության տարրական դասընթացներ կազմակերպել»:
Կարդացեք նաև
Ըստ ամենայնի՝ Սերդար Քըլըչը Հայաստան այցելության ժամանակ հնարավորություն է ունեցել այդ թեմայով բացատրական աշխատանքներ տանել հայկական կողմի հետ, որի արդյունքը չուշացավ:
Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում