Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն առաջիկայում նոր թափով կշարունակի աշխատանքները։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը։
«Մենք մի փոքր դադար վերցրեցինք, որպեսզի կարողանանք մեր շարժումը վերափոխել, ձեւափոխել եւ հանդես գալ նոր ուղիով։ Երեւի ինչ-որ բան այնպես չգնաց, որ մի քիչ թուլացանք, բայց շուտով հանդես կգանք հայտարարությամբ, որ մեր շարժումը հանրային շարժում է, եւ արցախցիների իրավունքների հարցը մինչեւ Արցախ վերադարձը լինելու է արդիական։ Մենք չենք թողնելու, որպեսզի այդ հարցը կամ փակվի, կամ իջեցվի։ Մեր հայտարարությունից հետո սկսելու ենք ակտիվ փուլ՝ շարունակելով մեր հանդիպումները բնակիչների հետ՝ իրենց ասելու՝ ձեր իրավունքները կարող եք պաշտպանել միայն դուք, ուրիշը ձեր փոխարեն չի անելու»,- ասաց Արտակ Մկրտչյանը։
Նա նշեց, որի մարտի 29-ի հանրահավաքը դրա վառ օրինակն էր՝ երբ համախմբվեցին, ՀՀ կառավարությունը ականջալուր եղավ արցախցիների բաձրաձայնած հարցերին եւ որոշակի լուծումներ առաջարկեց։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Հիմա մարդիկ պետք է հասկանան, որ Արցախի հարցը պետք է դառնա համայն հայության հարց, որովհետեւ 1988 թվականի շարժումը, որ սկսվեց, դա դարձավ համայն հայության հարց, եւ այդ միասնականությունը տարավ հաղթանակի։ Այդ խորհրդանիշը՝ Արցախ, Հայաստան, Սփյուռք, կար եւ լիարժեք իրեն արդարացնում էր։ Հիմա դա էլ չենք տեսնում, մենք Արցախի հարցը պետք է դարձնենք համահայկական հարց եւ դրա շուրջը մարդկանց համախմբելով՝ վստահ եմ, որ հասնելու ենք հաղթանակի»,- նշեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































