Լրահոս
Թիթիզություն
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է, որ ակտիվ գործողություններ կատարվեն, բայց առերեսման կարիք, ըստ քննչականի, չկա, այսինքն գործում չկա՝ ընդդեմ ներկայացված ցուցմունք. Արամ Վարդևանյան

Սեպտեմբեր 19,2025 16:26

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի պայմաններում, հատկապես, երբ քննչական խմբի կողմից օգոստոսի 14-ին Դատարանին ներկայացվել էր դիրքորոշում, որ ակտիվ գործողություններ դեռևս պետք է կատարեն, միջնորդություն էի ներկայացրել, որ կատարվեն այդ «ակտիվ գործողությունները», կամ առերեսում կազմակերպեն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ: Ի դեպ հերթական իրավական աբսուրդն է, որ մենք ենք դա միջնորդում:

Ստացել եմ Քննիչի որոշումը, ըստ որի.

1) Առերեսում կատարելու անհրաժեշտություն չկա,

2) Կատարված գործողությունների վերաբերյալ տվյալները /որոնք ընդհանրապես չկան/ ներկայացվել է 2025 թվականի օգոստոսի 14-ին կալանքի երկարաձգման միջնորդությանը կից: Այսինքն մինչև կալանքի երկարաձգումը:

Արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է, որ ակտիվ գործողություններ կատարվեն և վերջինս 90 օրից ավելի է, ինչ կալանավորված է, բայց առերեսման կարիք ըստ քննչականի չկա, այսինքն գործում չկա՝ ընդդեմ ներկայացված ցուցմունք, իսկ «ակտիվ գործողությունների վերաբերյալ տվյալները» ներկայացվել են մինչև կալանքի երկարաձգումը:

Քաղաքական հետապնդումը, իրավունքի ընդհանրապես ժխտողականությունը հենց ուղիղ այս ձևի է լինում:

Հ.Գ. Հաշվի առնելով, թե ինչ օր է այսօր՝ հավերժ ու հավերժ փառք մեր բոլոր Հերոսներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930