Լրահոս
Օրվա լրահոսը

Արուսյակ Ջուլհակյանը Ջոշուա Ռասելին ներկայացրել է ընտրական օրենսդրությունում կատարված բարեփոխումները

Սեպտեմբեր 19,2025 17:16

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը սեպտեմբերի 16-ին հանդիպել է Բաց հասարակության հիմնադրամի ջատագովության պատասխանատու Ջոշուա Ռասելի հետ:

Քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների եւ ինստիտուտների կայացման ուղղությամբ, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացվող քայլերն ու միջոցառումները:

Արուսյակ Ջուլհակյանը հյուրին ներկայացրել է ընտրական օրենսդրությունում կատարված բարեփոխումները:

Անդրադարձ է կատարվել ապատեղեկատվության դեմ պայքարում ի հայտ եկած մարտահրավերներին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930