Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր համագործակցություն՝ Ակրոպոլիս-Հայաստանի պատմության թանգարան

Սեպտեմբեր 19,2025 19:25

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ակրոպոլիսի թանգարանի գլխավոր տնօրեն Նիկոլաոս Ստամպոլիդիսին:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Հանդիպման առանցքում Ակրոպոլիս թանգարանում Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ հին Հայաստանին նվիրված ցուցահանդեսի կազմակերպումն էր, որի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԿԳՄՍ նախարարի՝ Հունաստան կատարած այցի շրջանակում:

«ՀՀ կառավարության առաջնահերթություններից է մշակույթի հանրահռչակումը և միջազգային համագործակցության խթանումը: Ուրախ եմ, որ Հունաստան այցի ընթացքում իրականացրած քննարկումները նոր ընթացք են ստանում: ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի պատմության թանգարանի և Ակրոպոլիսի թանգարանի միջև համագործակցությանը՝ համատեղ ցուցահանդեսներ իրականացնելու նպատակով»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, Պատմության թանգարանում տեղի է ունենալու աննախադեպ ցուցահանդեսի բացում՝ «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով, որը հնարավոր է դարձել Հայաստանի պատմության թանգարանի և Լուվրի թանգարանի համագործակցությամբ:

Նիկոլաոս Ստամպոլիդիսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել համատեղ ցուցահանդեսի իրականացմանն ուղղված պատրաստակամությունը: Նա  նաև նշել է, որ մեծ ուրախությամբ ներկա կգտնվի «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» միջազգային ցուցադրության բացմանը:

 

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930