Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Եթե մենք հայտնվել ենք չարիքի ճիրաններում, ապա այդ չարիքի ճիրաններից ազատվելն է գլխավոր խնդիրը»

Սեպտեմբեր 19,2025 20:00

«Ցավոք սրտի, մեր ժողովուրդն այսօր բազմաթիվ խնդիրների առջեւ է կանգնած եւ նախաձեռնողների հիմնական նպատակը այդ բազմաթիվ երեւույթներից գոնե մեկին անդրադառնալն է նախնական փուլում: Բայց իրականում խորքային է մոտեցումը: Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այս բոլորը, ինչի մասին խոսում ենք, ընդհանուր առմամբ հետեւանքներ են: Եվ եթե ուզում ես, որ նոր հետեւանքներ չլինեն, պիտի պատճառին անդրադառնաս»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր «Պարտադրված սահմանադրության վերաձեւումների կանխարգելումը» թեմայով հրավիրված «կլոր սեղանի» շուրջ քննարկումից առաջ, որին մասնակցեցին քաղաքական, հասարակական եւ մշակութային  ոլորտի գործիչներ, երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացիներ:

«Կլսենք տեսակետներ՝ ով ինչ կասի: Ի վերջո, «կլոր սեղանը» ունի իր աշխատակարգը: Կփորձենք հայտարարի գալ: Բայց նախնական հայտարարություն է արդեն ներկայացված եւ կարծում եմ, դա գոնե կընդունվի: Դա իր մեջ ներառում է հիմնական միտքը, որի էությունն այն է, որ եթե մենք հայտնվել ենք չարիքի ճիրաններում, ապա այդ չարիքի ճիրաններից ազատվելն է գլխավոր խնդիրը, իսկ դա, ցավոք սրտի, մեկ մարդ, մեկ անհատ անել չի կարող: Պետք է պատրաստ լինենք դրան»,-շարունակեց Պարույր Հայրիկյանը:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելը հարցի լուծո՞ւմ է, քաղաքական գործիչը պատասխանեց. «Ես տեղյակ եմ, որ նաեւ այդ գործընթացն է սկսված: Բայց շատ ձգձգվեց: Երեւի նրանք, ովքեր պետք է կյանքի կոչեն դա, չգիտեմ, գուցե անորոշությունների կամ անպատրաստ լինելու կամ այլ պատճառներ ունեն: Մենք որեւէ այլ դիրքորոշում, այլ մոտեցում չենք բացառում: Բայց մենք պիտի անենք մեզնից կախվածը՝ հնարավորին չափ իմի բերելով մեր լավագույն գաղափարները»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930