Հակակոռուպցիոն դատարանում մարտի 1-ի վարույթով անցնող ՀՀ նախկին չորս բարձրաստիճան պաշտոնյաների՝ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստից հետո լրագրողները Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանից հետաքրքրվեցին՝ շարունակո՞ւմ է պնդել, որ իր պաշտպանյալը որևէ առնչություն չունի մարտի մեկի իրադարձությունների հետ, որևէ հանցավոր արարք չի կատարել, պաշտոնեական լիազորությունների շրջանակում է գործել, հանցանք չի կատարել, երբ դատախազությունը պատրաստվում է նոր մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
«Պնդում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն առկա մեղադրանքի շրջանակներում չի կարող որևէ կերպ մեղավոր ճանաչվել, առկա մեղադրանքը չի կարող քննարկման առարկա դառնալ և քննարկվող գործերի շրջանակում Ռոբերտ Քոչարյանը որևէ հանցավոր արարք չի կատարել;
Որևէ մեկը չի արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանի ինչ-որ գործողության արդյունքում որևէ մարդկանց իրավունք է խախտվել, այս սա շատ կարևոր հանգամանքն է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ առկա է կյանքի իրավունքի խախտում, մի բան, որ մենք արդեն յոթ տարի պնդում ենք էս դատարանում։ 6-7 հատ դատարաններում ասում ենք, ժողովուրդ ջան, մահվան հանգամանքներով պետք է զբաղվել, երբ որ ասում եք՝ մարտի մեկը բացահայտված է, մարտի մեկի քաղաքական ով է մեղավոր, ով չէ մեղավոր, պետք է իրականում գնահատման առարկա դառնան մահվան հանգամանքները, պետք է կենտրոնանալ մահվան, վիրավորվելու, գույքային վնաս հասցնելու վրա, նաև կա քաղաքական կոմպոնենտ»։
Ըստ Օրբելյանի, սույն քրեական գործը չի կարող շարունակվել, որովհետև առաջադրված մեղադրանք է եղել, և դրա շրջանակում համապատասխան ձևակերպումներով առաջադրված հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական։
Կարդացեք նաև
«Մեղադրանքի փոփոխություն որպես ընթացակարգ՝ տեսականորեն չի նախատեսվում․ որոշակի դեպքերում հազվագյուտ, բացառիկ դեպքերում կարող է որակում փոխվի։ Մենք ասում ենք տեղի է ունենում ոչ թե որակման փոփոխություն, այլ նոր մեղադրանք։
Դատախազության նախկին դիրքորոշում է եղել դատական նիստի ժամանակ, որ 309 հոդվածն՝ այս նոր մեղադրանքը, կապ չունի այս գործի հետ, հետևաբար մենք տեսնում ենք քաղաքական հետապնդում»։
Ըստ նրա, մահվան հանգամանքները՝ սպանություն են, թե անզգուշությամբ մահ պատճառել, ամենակարևոր կետերից մեկն է, որը պիտի բացահայտվի, 160 տուժողներ կան, այդ կետը ևս պիտի պարզաբանվի, հսկայական գույքային վնաս կա, որը ևս պիտի պարզաբանվի։
«Առաջին էպիզոդներ բացահայտված են, սակայն հայտնվել են ՄԻԵԴ-ում
երբ փորձ է արվում ՄԻԵԴ-ի որոշումը կպցնել էս դատական գործին, ստանում ենք աբսուրդային արդյունք»,-ասաց փաստաբանը։
Նա նաև հարցրեց՝ հնարավո՞ր է հինգ տարի շարունակ դատավարություն գնա մի գործով, որով առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական է ճանաչվել։
Մանրամասները՝ տեսանյութում