Լրահոս
Օրվա լրահոսը

Խուսափեք «Տելեգրամ» հավելվածում տարածում գտած «Վերիֆիկացիա», «Նույնականացում» և այլ նման անվանումներով ալիքներում ու խմբերում գումար վաստակելու առաջարկներ. ՆԳՆ Կիբեռոստիկանություն

Սեպտեմբեր 19,2025 21:55

Խուսափեք «Տելեգրամ» հավելվածում տարածում գտած «Վերիֆիկացիա», «Նույնականացում» և այլ նման անվանումներով ալիքներում ու խմբերում գումար վաստակելու առաջարկներից։

🔺️ Անհայտ օգտատերերը գումարի դիմաց առաջարկում են Ձեր անունով նույնականացնել էլեկտրոնային փոստեր (Gmail, Mail.ru, Yandex և այլն), առցանց բանկային հաշիվներ, խաղային հաշիվներ (Vbet, Adjarabet և այլն) և էլեկտրոնային դրամապանակներ (TelCell, EasyPay, Idram և այլն)։

🔺️ Արդյունքում՝ այդ օգտատերերը, ներգրավված լինելով տարբեր հանցավոր սխեմաներում, Ձեր կենսաչափական տվյալներով գրանցված հաշիվները հետագայում օգտագործում են այլ անձանցից գումար հափշտակելու, իսկ որոշ դեպքերում նաև Ձեր անվամբ առցանց վարկ ձևակերպելու նպատակով, ինչի արդյունքում կարող են առաջանալ ոչ միայն վարկային պարտավորություններ, այլ նաև քրեական պատասխանատվություն Ձեր նկատմամբ։

 

ՆԳՆ Կիբեռոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930