Լրահոս
Օրվա լրահոսը

«Պայքար չկա, Արարատ լեռը ամեն տեղից հանում եք, բայց մի՞թե ձեր մեջ ընդհանրապես ապրումակցում չի մնացել». Էդմոն Մարուքյան

Սեպտեմբեր 19,2025 23:00

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․

«Ինչու՞ է հենց այս օրը ընտրվել ՀՀ անկախության տոնին ընդառաջ պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողության անցկացման համար։

Դա կարելի էր անել մի քանի օր առաջ կամ սեպտեմբերի 21-ից հետո, բայց ոչ՝ տոնական պետական պարգևների հանձնման արարողությունը տեղի է ունենում սեպտեմբերի 19-ին։

Երկու տարի առաջ այս օրը Արցախում սկսվել է մեկ օր տևողությամբ անհավասար պատերազմ, որում զոհվել են մեր հայրենակիցները, այդ օրը 150 հազար մարդու էթնիկ զտման սկիզբն է դրվել։

Լավ, պարզ է, որ այդ թեմայով հայտարարություն չի արվում, որ մոռացության տրվի և լեգիտիմացվի Ադրբեջանի հանցագործությունները և հանկարծ Ալիևին չջղայնացնեք, լավ պայքար չկա, Արարատ լեռը պետք է չլինի, բայց միթե՞ ձեր մեջ ընդհանրապես ապրումակցում չկա։

Լավ, պարզ է, որ այդ թեմայով որևէ հայտարարություն չի արվում՝ որպեսզի Ադրբեջանի հանցագործությունները մոռացության մատնվեն ու լեգիտիմացվեն, և որպեսզի հանկարծ Ալիևը չբարկանա. պայքար չկա, Արարատ լեռը ամեն տեղից հանում եք, բայց մի՞թե ձեր մեջ ընդհանրապես ապրումակցում չի մնացել»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930