Լրահոս
Օրվա լրահոսը

2026-ի ընտրություններին մասնակցող քաղաքական թիմերը պետք է պատասխանեն հարցին՝ կո՞ղմ են, թե՞ դեմ վաշինգտոնյան փաստաթղթերին. Արամ Սարգսյան

Սեպտեմբեր 19,2025 23:50

Մեր հանրությունը ապագա իշխանությունից երկու ակնկալիք ունի՝ առաջին՝ անվտանգություն, երկրորդ՝ լավ վճարվող աշխատատեղեր։ ԱՄՆ-ում ստորագրված փաստաթուղթը, իմ համոզմամբ, ներդրումների՝ հետևաբար զարգացման, և մարտունակ բանակ կազմավորելու իրատեսական հնարավորություն է ստեղծում:

2026-ի ընտրություններին մասնակցող քաղաքական թիմերը պետք է պատասխանեն հարցին՝ կո՞ղմ են, թե՞ դեմ վաշինգտոնյան փաստաթղթերին։ Այս հարցին պարտադրված են լինելու պատասխանել բոլորը, և եթե դեմ են, պարտավոր են ներկայացնել, թե ինչպե՞ս և որտեղի՞ց են ներդրումներ բերելու, սպառազինություն գնելու և անվտանգություն ապահովելու։

Գաղափարական առումով ընտրապայքարը` կողմերի և դեմերի միջև է լինելու։ Իհարկե կլինեն նաև անհատական և սեփական շահի նկատառումներով քվեարկողներ։ Համոզված եմ, որ այդ փուլը ՀՀ քաղաքացին անցել է և այդ տեսակը որոշիչ չի դառնալու…»:

 

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930