Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ չի անում»․ Արարատ Միրզոյանը՝ Իլհամ Ալիեւին

Սեպտեմբեր 20,2025 09:50

«Երեւի գրավոր հարցում ուղարկեք Թուրքիայի ԱԳՆ»,- այսպես արձագանքեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը լրագրողի հարցին՝ ՔՊ-ի համագումարից առաջ։

Լրագրողը հիշեցրել էր Թուրքիայի ԱԳ նախարարի ակնկալիքների մասին, որ հաջորդ տարեսկզբին ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվի խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը։ Արարատ Միրզոյանը հավելեց, որ դեռ մարտի կեսերին  տեքստը համաձայնեցված էր, եւ հայկական կողմը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել, այնպես էլ այժմ՝ նախաստորագրումից հետո, ժամկետներ չի սահմանում, ասում են՝ պատրաստ են օր առաջ ստորագրել։

Լրագրողները հետաքրքրվել էին «Թրամփի ուղու» մանրամասներից։ Արարատ Միրզոյանը կրկնեց՝ ՀՀ-ի եւ ԱՄՆ պատվիրակությունների միջեւ շփումների, բանակցությունների միջոցով են դետալները հստակեցնելու։ Ասաց, որ ադրբեջանական կողմի հետ էլ ունեն ընդհանուր պատկերացումներ եւ դրանք ամրագրված են վաշինգտոնյան փաստաթղթում։

Ադրբեջանին՝ Հայաստանի կողմից տրամադրվող «անխոչընդոտ» ճանապարհի, դրա փոխադարձության վերաբերյալ հարցերն Արարատ Միրզոյանին բարկացրեցին։

«20 հազար անգամ նույն հարցին պատասխանել ենք»,- ասաց եւ ընդդիմադիրների դիտարկումներից մեջբերումներին էլ հակադարձեց՝ «ընդդիմադիրներին մի լսեք»։

Լրագրողներից մեկը հարցրեց՝ Ադրբեջանի նախագահն ինչո՞ւ է «միջանցք» բառն ասում։

«Լավ չի անում»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք պայմանավորվել են նրա շուրջ, ինչ-որ գրված է նախաստորագրված փաստաթղթերում, որի տակ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների ստորագրությունն է, մի փաստաթուղթ  էլ կա՝ նաեւ ԱՄՆ նախագահի ստորագրությունը կա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930