Այս տարվա փետրվարի 5-ին Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ էին ձերբակալվել ու կալանքի էին տարվել։ Նրանց մեջ էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը։
Արամ Դրաստամատի Գյուլզադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնն ու հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, քաղաքացու օգտին գործողություն կատարելը կազմակերպելու նպատակով ստացել է խոշոր չափերով կաշառք։
Այս տարվա մայիսի 21-ին դատարանը նրան կալանքից ազատել է եւ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունն ու 5 միլիոն գրավը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այս համարում