Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոմանոս Պետրոսյանն՝ իր 7 միլիոն դրամ աշխատավարձի եւ ՀԷՑ-ի խնդիրների մասին

Սեպտեմբեր 20,2025 11:15

«Moody’s–ի վարկանիշային գնահատականը մի բալով բարձր էր մեր երկրի սուվերեն վարկանիշից․ օրինակ ինձ համար տարօրինակ էր, որ լիցենզավորված ընկերությունը, ում լիցենզիան տալիս է պետությունը, պետության վարկանիշից բարձր գնահատական է ունենում»․ ՔՊ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«Իջեցնելը, կարծում եմ՝ կապված էր նաև այն բացահայտումների, որոշ փաստերի, որոնք ի դերև ելան ժամանակավոր կառավարչի գործունեության բերումով»,- իր անձնական վերլուծությունը ներկայացրեց նա՝ հավելելով, որ ինքը գործում է օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում․ «Այդ օրենսդրական փաթեթը այժմ վիճարկվում է Սահմանադրական դատարանում և քանի դեռ որևէ վճիռ չկա, քանի դեռ որևէ դատական ակտ չկա, բնականաբար ամեն ինչ իրավաչափ և օրինաչափ է, որևէ տարօրինակ բան չկա»։

Դիտարկմանը, ՀՀ կառավարությունը անկատար թողեց միջազգային արբիտրաժի որոշումը, Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Դա դատական ակտ չէր, դա որոշում էր, որը ներպետական դատական մարմիններով պետք էր դա ուժ ստանար, որից հետո դառնար պարտադիր կատարման ենթակա։ Դրանից ավելին չեմ ուզում մեկնաբանել»։

«Սխալ են այդ տեղեկությունները, ես ձեզ ավելին ասեմ, դա անձնական տվյալ է, չեմ ուզում հրապարակեմ, բայց նաև իմ հայտարարագրի մեջ դուք դա կտեսնեք»,-ՀԷՑ-ից  մոտ 7 միլիոն դրամ աշխատավարձ ստանալու մասին հարցին էլ այսպես պատասխանեց Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով․ «Այդ սուբյեկտները, որ այդպիսի թվեր են վկայակոչում, այդ սուբյեկտների ստացած բազմամիլիոնանոց ու տասնյակ միլիոնանոց պարգևավճարներից ես և իմ նշանակած թիմը հրաժարվել ենք և բոլորն ուղղել ենք ՀԷՑ–ի 1000-ից ավելի սոցիալական ամենաներքևի շեմից ներքեւ գտնվողներին»։

Լրագրողները նկատեցին՝  երեկ ամբողջ Կենտրոն վարչական շրջանը հոսանքազրկված էր, լուսացույցները չէին աշխատում, ու բոլոր վարորդները իրենց էին մեղադրում, Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «ՀԷՑ–ի էներգետիկ ենթակառուցվածքները այնքան մաշված են, որ մեկ, երկու, երեք, հինգ, վեց ամսվա մեջ հնարավոր չէր բեկումնային փոփոխություն անել։ Բայց ես կարող եմ վստահեցնել, որ մեկ ու կես ժամ տևած անջատումները, եթե պետության միջամտությունը չլիներ, այդ անջատումը կտևեր գուցե երեք կամ վեց ժամ։ Եվ երկրորդը, այդ անջատման մեջ կար որոշակի նաև նույն սեփականատերերի հետ փոխկապակցված կապալառու ընկերություններից մեկի սխալը, որի հետևանքը անջատումներն էին, ինչի կապակցությամբ երկուշաբթի օրը հենց ՀԷՑ–ում կլինեն ազատումներ և գործընկերոջ նկատմամբ կկիրառվեն պայմանագրով նախատեսված սանկցիաներ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930