Չկա ամիս, որ չարձանագրենք Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հերթական շռայլ գնումը կամ հատկացումը։ Քաղաքի խոշոր խնդիրները թողած` նա լծվել է առանց այն էլ բարվոք վիճակում գտնվող քաղաքապետարանի շենքը վերանորոգելու գործին։ 128 միլիոն դրամ է հատկացվել միայն ավագանու նիստերի դահլիճը վերանորոգելուն։ Ի սկզբանե 98 միլիոն էր, սեպտեմբերի 12-ի կարգադրությամբ լրացուցիչ 33 միլիոն է հատկացվել: Օրերս տեղեկացանք, որ պետբյուջեից 2 միլիարդ է հատկացվելու քաղաքապետարանին` 45 հատ տրոլեյբուս եւ 104 հատ վերելակ գնելու համար։
Երեւանի ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ավագանու նիստերի դահլիճն ավելի բարվոք վիճակում է, քան պետական բազմաթիվ հաստատություններ: Առնվազն 2 տարի առաջ ամեն ինչ շատ լավ պահպանված, խնամված էր, եւ թարմացնելու անհրաժեշտություն էլ չկար։ Ինչ վերաբերում է կառավարությունից հավելյալ մեծ գումար պահանջելուն, բնական է, եթե իրենք նախորդ տարիներին ավելացրին պարգեւատրման ֆոնդը 500 միլիոնով, մնացածին պետք է սկսեր չբավականացնել փողը, եւ դիմում են կառավարությանը։ Ակնհայտ է, որ գույքահարկի ավելացումը տարեցտարի քաղաքապետարանի եկամուտներն էապես ավելացրել է։ Փաստացի քաղաքապետարանի եկամուտներն ավելանում են, իսկ քաղաքապետարանն ինքնուրույն իր ծախսերը հոգալ չի կարողանում, որովհետեւ տարվա սկզբից իրականացնում է անարդյունավետ ծախսեր, եւ վերջում առանցքային ծախսերի համար, ինչպիսին տրանսպորտն է, միջոցներ չեն մնում»։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում