ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ԱԺ նախագահին` 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նրստում հնչեցրած իր խոսքերի սղագրությունները ստանալու համար: Սակայն ամիսներ շարունակ ԱԺ նախագահը ոչ պատասխանում, ոչ մերժում, ոչ էլ տրամադրում է դրանք նախկին նախարարին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է հենց ինքը՝ Դավիթ Տոնոյանը:
«Ես դիմել եմ ԱԺ նախագահին, որ, ըստ օրենքի, ծանոթանամ արձանագրություներին եւ ունենամ հնարավորություն ծանոթանալու նաեւ զեկույցին, քանի որ դա իմ օրինական պահանջն է:
Որպես նախկին պաշտոնյա, որը մասնակցել է քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, ես իրավունք ունեմ ծանոթանալու ե՛ւ զեկույցին, ե՛ւ արձանագրություններին, որը իմ խոսքերից պետք է կազմված լինի, բայց չեն տալիս: Հուսամ՝ կտան»,- հայտնել է Դավիթ Տոնոյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում