Լրահոս
Օրվա լրահոսը

Հակասահմանադրական են ճանաչվել կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն ու կուրություն ունեցող անձանց համար դատավորի պաշտոնում նշանակվելու բացարձակ արգելքը սահմանող իրավական կարգավորումները

Սեպտեմբեր 20,2025 13:10

Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն ունեցող անձանց համար դատավորի պաշտոնում նշանակվելու բացարձակ արգելքը սահմանող իրավական կարգավորումները։

Որոշումը հրապարակվել է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում՝

2025 թ. սեպտեմբերի 16-ի որոշմամբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական և անվավեր է ճանաչել ՀՀ կառավարության որոշման այն դրույթները, որոնք նման բացարձակ արգելք են սահմանում։

Դատարանն արձանագրել է, որ այդ արգելքները խախտում են յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքը՝ զբաղեցնելու հանրային ծառայության պաշտոն՝ հակասելով Սահմանադրությամբ ամրագրված համաչափության սկզբունքին։

ՍԴ-ն շեշտել է, որ բոլոր դեպքերում, Կառավարության որոշման վիճարկվող դրույթներում նշված հիվանդություններ (վիճակներ) ունեցող հավակնորդի վերաբերյալ որոշման կայացումը պահանջում է անհատականացված մոտեցում և յուրաքանչյուր դեպքի հատուկ գնահատում՝ մերժելով հաշմանդամության վրա հիմնված ընդհանրական բացառությունները։

Այս կապակցությամբ, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ մատչելի և արժանիքահեն հանրային ծառայությունը ենթադրում է որոշում կայացնող սուբյեկտների կողմից պաշտոնի հավակնորդի կրթական, մասնագիտական և բարեվարքության որակների առաջնահերթ արժևորումը՝ ողջամտության և համարժեքության շրջանակում նվազեցնելով առողջական պատճառների վկայակոչումը որպես հանրային ծառայության բացարձակ արգելքներ:

Հիշեցնենք, որ նշված դիմումի քննության շրջանակներում Սահմանադրական դատարան կարծիք էր ներկայացրել ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից մեկը:

Այս կապակցությամբ, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առանցքային է համարում գործընկեր հասարակական կազմակերպությունների գործունեությունն ու նրանց հետ համագործակցությունը:

ՀՀ ՄԻՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930