Լրահոս
Օրվա լրահոսը

«Չորրորդ Հանրապետությունը ստեղծված է Կիրանցով և Ոսկեպարի եկեղեցով»․ Փաշինյանը՝ ՀՀ 3–րդ հանրապետության էջը փակելու մասին

Սեպտեմբեր 20,2025 13:40

Ինչո՞ւ եք որոշել փակել ՀՀ 3–րդ հանրապետության էջն ու բացել 4–րդի էջը՝ հարցին, այսօր ՔՊ վարչության նիստի ընթացքում հրավիրված ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Երրորդ Հանրապետությունը մեր հանրապետությունն է, մեր ժառանգությունն է, մեր ինքնության մի մասն է, բայց, ինչպես ասացի, մենք նոր փուլ ենք թևակոխում, և եթե նշելու լինենք մի քանի առանցքային տարբերություն, այդ տարբերություններից, թերևս առաջինը կուզեի նշել խաղաղությունը: Նոր Կտակարանում ասում է՝ նոր գինին, նոր տիկերի մեջ: Այսինքն՝ նկատի ունեմ Երրորդ Հանրապետությունը մեր հարազատն է, մեր ինքնությունն է, մեր երկիրն է, մեր պետությունն է, մենք սիրում ենք, բայց նաև՝ որ գինին, նոր տիկերի մեջ: Ըստ էության, այո՛, կուսակցության հռչակագրում հաստատվում է Չորրորդ Հանրապետությունը՝ որպես ռազմավարական անելիք: Իմ կարծիքով Չորրորդ Հանրապետությունը արդեն հաստատված է: Ե՞րբ է հաստատվել և ինչպե՞ս: Չորրորդ Հանրապետությունը հաստատված է խաղաղությամբ, Ալմա-Աթայի հռչակագրով, հռչակագրի վերահաստատմամբ: Չորրորդ Հանրապետությունը ստեղծված է Կիրանցով և Ոսկեպարի եկեղեցով և մենք քաղաքական այդ տրամաբանությունն ու բովանդակությունը պետք է դարձնենք մեր իրականության անբաժանելի մաս»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ 2026-ի ընտրություններից հետո Սահմանադրության փոփոխության մասին,մասնավորաբար Սահմանադրության նախաբանը հանելու մասին, քանի որ այնտեղ Արցախի մասին ամրագրում կա։

Մանրամասները՝ տեսանյութերում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930