«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի, փոխակերպման փուլում։ Թույլ տվեք համոզմունք հայտնել, որ դա կառուցողական փոխակերպում է։ Այս հենքի վրա մենք գնալու ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ամրացնելու ճանապարհով եւ մեր քաղաքական երկխոսությունը շարունակելու է ակտիվ մնալ»,-ՔՊ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց․ «Ռուսաստանի նախագահի հետ երկխոսությունը, որը մենք ունենք, շատ բարձր եմ գնահատում եւ շատ կարեւոր է։ Տրանսֆորմացիան, որը տեղի է ունենում, շատ կարևոր է և շատ կառուցողական է, որովհետև մենք քննարկում ենք բաց, ազնիվ, գործընկերային մթնոլորտում։ Եվ իմ կարծիքով բազմաթիվ խնդիրների արանքում թվում է, թե կարող էին բարդություններ առաջացնել, մենք գտել ու գտնելու ենք լուծումներ, սրա համար կարևոր է անձնական փոխվստահությունը, որ մենք ունենք ՌԴ գործընկերների հետ։ Ես եւ մենք կենտրոնանալու ենք դրականի վրա եւ փորձենք զարգացնել դրականը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ